Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Նիկոլի եվրոպական ապտակը

Նիկոլի եվրոպական ապտակը
16.02.2025 | 08:43

Անցնող ողջ շաբաթվա ընթացքում հանրային հարթակում և սոցցանցերում առանցքային քննարկվող թեման ԵՄ հետ ՀՀ հարաբերություններին առնչվող բուռն քննարկումներն էին, որոնց գլխավոր հանգուցալուծումը հանդիսացավ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը։

Այս գործընթացը շատ ցցուն է նկատվում հատկապես Նիկոլի վերջին օրերի եվրոպական տարբեր քաղաքներ կատարած այցերի ծխածակույթով, որոնք այս իշխանությունները գեղեցիկ փաթեթավորմամբ «ծախում» են իրենց մասսաների վրա՝ համապատասխան վեկտորով նրանց գեներացնելու նպատակով։ Իշխանությունները, իրենց բնորոշ էտուզիազմով ու ցինիզմով, դա ներկայացնում են որպես «շրջադարձային» քայլ, իսկ Նիկոլի հանդիպումները՝ «աննախադեպ ու պատմական»։

Այսօր, հայտնի դարձավ, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Հաղորդագրությունը հանգամանալից քրքրելուց հետո ես տեքստում ոչ մի անդրադարձ ու հիշատակում չգտա ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ տեղի ուենցած քննարկման մասին։ Փաստորեն, ոչ միայն կանցլեր Շոլցը, այլ Նիկոլն ինքը ևս թքած ունի այս գործըթնացի վրա, և հարկ չեն համարել այս մասին որևէ դիտարկում անել կամ թեմայի հետ կապված մտքեր փոխանակել։

Ստացվում է՝ տեղի է ունեցել հանդիպում եվրոպական լոկոմոտիվ երկրի ղեկավարի հետ, սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի անդրադարձ ու հիշատակում չկա ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, էլ չեմ խոսում դեպի ԵՄ գնալու կամ ՀՀ-ի կողմից կատարվող քայլերը սատարելու ու ողջունելու հետ կապված որևէ դրական հիշատակության մասին։

Ի դեպ, նույն պատկերն է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հանդիպման պարագայում, որտեղ նույնպես ոչ մի ոգևորիչ ու դրական արձագանքի հետք չկա։

Ըստ էության, այս ամենը խոսում է այն մասին, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների թեման փուչիկ է, ֆեյք օրակարգ ու անլուրջ մի գործընթաց, որը բացառապես ծառայելու է Նիկոլի ներքաղաքական քմահաճույքներին, որպեսզի ընտրություններին այն իր համար ծառայեցնի որպես հիմնական կռվան և խաղարկվող կոմբինացիա:

Սրան հավելենք նաև, որ արդեն անցել է 4 օր, սակայն եվրոպական որևէ կառույցից՝ ո՛չ ԵՄ ղեկավարությունից, ո՛չ Եվրահանձնաժողովից չկա ոչ մի արձագանք ու հիշատակում այս փաստաթղթի ընդունման հետ կապված։

Ահա սա է ՀՀ եվրաինտեգրման ներկայումս գոյություն ունեցող հեռանկարը, որին երկու ձեռքով ու գլխապատառ ձգտում են Նիկոլն ու իր անհեռանկար թիմը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ